fbpx
Կառավարություն

Գյուղատնտեսական մթերքներ վերամշակողներն այսուհետ կարող են վարկային միջոցներ ներգրավել աննախադեպ մատչելի պայմաններով

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հայտնում է գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի գործարկման մասին:

Գյուղատնտեսական մթերքներ վերամշակողներն այսուհետ կարող են վարկային
միջոցներ ներգրավել աննախադեպ մատչելի պայմաններով:

Հատուկ մթերող ընկերությունների համար մշակվել է վարկերի տոկոսադրույքի
սուբսիդավորման ծրագիր։

Նպատակային վարկերը պետական սուբսիդավորման արդյունքում տնտեսվարողներին
կհատկացվեն տարեկան ընդամենը 3% տոկոսադրույքով: Յուրաքանչյուր
ընկերությանը տրամադրվող վարկի առավելագույն գումարը կազմում է մինչև 1,5 մլրդ դրամ:
Մարման ժամկետն` առավելագույնը մեկ տարի:

Ի դեպ, սուբսիդավորման ենթակա վարկերը պետք է նպատակաուղղվեն բացառապես
մթերվող գյուղատնտեսական հումքի` պտուղ-բանջարեղենի, խաղողի և կաթի
կանխավճարի կամ արժեքի վճարմանը:

Նախարարությունը խրախուսում է պայմանագրային հարաբերությունները, ուստի
վարկից կարող են օգտվել միայն այն ընկերությունները, որոնք ֆերմերների հետ
աշխատում են բացառապես պայմանագրային հիմունքներով:

Ընդ որում, վարկը տրամադրվում է վերամշակողին, իսկ գումարը փոխանցվում է
անմիջապես գյուղացիական տնտեսության հաշվեհամարին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ