«Գահերի խաղի» 8-րդ եթերաշրջանը շոկի Է ենթարկելու հանդիսատեսներին․ Էմիլիա Քլարք

Ամենադիտվածներ

«Գահերի խաղի» 8-րդ եթերաշրջանը շոկի Է ենթարկելու հանդիսատեսներին․ Էմիլիա Քլարք

Դերասանուհի Էմիլյա Քլարքը՝ «Գահերի խաղը» սերիալում Դեյներիս Թարգարիենի դերակատարուհին, պատմել Է, թե երկրպագուներն ինչ կարող են սպասել սերիալի եզրափակիչ եթերաշրջանից: «Օսկար-2019» մրցանակի հանձնման արարողությանը դերասանուհու հետ հարցազրույցը հրապարակված Է «E! Red Carpet & Award Shows» -ի YouTube-ալիքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Էմիլյա Քլարքի խոսքով՝ «Գահերի խաղի» եզրափակիչ եթերաշրջանն ամենաինտրիգայինն Է լինելու բոլորից և «շոկի Է ենթարկելու» հանդիսատեսներին:

«Դա վիթխարի բան Է լինելու: Սա այն ամենն Է, ինչը յուրաքանչյուր ոք պետք Է իմանա: Մեզ շատ ժամանակ պահանջվեց այս ֆիլմը նկարահանելու համար: Որոշ բաներ ցնցելու են մարդկանց»,-ասել Է դերասանուհին: Ավելի վաղ HBO հեռուստաալիքը հայտնել Էր, որ սերիալի ութերորդ և եզրափակիչ եթերաշրջանը կցուցադրվի ապրիլի 14-ին:

«Գահերի խաղը» հեռուստասերիալը նկարահանվել Է Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգը» ֆենթեզի-շարքի հիման վրա: Վիպաշարի և սերիալի գործողությունը տեղի Է ունենում երկու մտացածին մայրցամաքներում, որտեղ մի շարք արիստոկրատական տոհմեր մրցակցում են Վեսթերոսի յոթ թագավորությունների նկատմամբ գերիշխանության համար այն դեպքում, երբ ողջ մարդկությանը ոչնչացում Է սպառնում անդրշիրիմյան ուժերի արշավանքի պատճառով: Սերիալի ստեղծողները, որն առավել մեծ ժողովրդականություն վայելողներից մեկն Է դարձել պատմության մեջ, «Էմմի» 38 հեղինակավոր մրցանակ Է ստացել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հեղինակ:Մաշա Սաշա
|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ