«Բարսելոնայի» և Խորվաթիայի ընտրանու կիսապաշտպան Իվան Ռակիտիչը նշել է, որ Իսպանիայում գոհ է ամեն ինչից:
«Ինձ դուր է գալիս ապրել Իսպանիայում: Ցավոք` չեմ կարող ևս մեկ անձնագիր ստանալ, քանի որ արդեն երկուսն ունեմ: Եթե հնարավորություն ունենայի, իսպանական անձնագիր կխնդրեի, քանի որ այստեղ ես ամեն ինչից գոհ եմ և երջանիկ:
Ընտանիքս նույնպես ուրախ է Իսպանիայում գտնվելուց: Սա կատարյալ վայր է ինձ համար»,- Ռակիտիչի խոսքն է մեջբերում Football Italia-ն` հղում անելով DAZN հեռուստաալիքի եթերին:
Հիշեցնենք, որ Ռակիտիչը ծնվել և մեծացել է Շվեյցարիայում: Կիսապաշտպանը ելույթ է ունեցել Շվեյցարիայի Մ17, Մ19 և Մ21 հավաքականներում:
2007 թվականին Ռակիտիչն ընդունել է Սլավեն Բիլիչի առաջարկը և սկսել է պաշտպանել Խորվաթիայի ընտրանու գույները:
Հաղորդում է armsport.am-ը։