fbpx
Աշխարհ

Ի՞նչ կփոխվի, եթե ուղիղ եթերում ասեմ, որ Ղրիմը մերն է կամ ռուսական. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երեկ հասարակության ներկայացուցիչների ու ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ վերջերս կայացած բանակցություններում Ղրիմի հարցը չի քննարկվել, ավելի վաղ արդեն փոխըմբռնման են հասել այդ հարցում. հայտնում է TUT.BY-ը:

«Ասեք ինձ` ի՞նչ կփոխվի, եթե ուղիղ եթերում ասեմ, որ Ղրիմը մերն է կամ ռուսական: Ի՞նչ կփոխվի: Ռուսաստանում դա երեկոյան լուր կլինի, իսկ առավոտյան կմոռանան: Եվ շնորհակալություն էլ չեն ասի, պետք էլ չէ: Հարցը շնորհակալության մեջ չէ: Արևմուտքում հնարավոր է` ինչ-որ մեկը նկատի: Եվս ինչ-որ տեղ: Մեզ մոտ ժողովուրդը կմտածի`Լուկաշենկո’, ինչո՞ւ խառնվեցիր այդ գործին, այդքան ժամանակ է անցել: Ուկրաինայում շուն կանվանեն և կթքեն իմ կողմը: Արդյունքում` ի՞նչ կստանանք մենք: Պետք է մի փոքր առաջ նայել, խորը դիտարկել»,- ասել է Լուկաշենկոն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ