Հնդկաստանը չի ծրագրում նոր ավիահարվածներ հասցնել Պակիստանի հետ սահմանին: Այդ մասին РИА новости-ին տված հարցարզույցում ասել է ՌԴ-ում Հնդկաստանի դեսպան Բալա Վենկատեշ Վարման:
«Ոչ, մենք ներկա պահին նման ծրագրեր չունենք»,-ասել է դեսպանը` պատասխանելով համապատասխան հարցին:
Դիվանագետի խոսքով` կտրուկ սրված իրավիճակը կայունանում է և արագ է կայունանում: