fbpx
Սպորտ

Լոռի-Արարատ հանդիպումը չի կայանա

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել: ֆեդերացան հայտնում է, որ որոշում է ընդունել չեղարկել Բարձրագույն խմբի 28-րդ տուրի «Լոռի»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը:

«Հաշվի առնելով, որ «Լոռի» թիմի դարպասապահ Վարդան Շահատունու COVID-19 թեստը դրական պատասխան է տվել, իսկ մի քանի ֆուտբոլիստներ ունեն ջերմություն և հիվանդ են թոքաբորբով, ինչպես նաև «Արարատի» գրությունն առ այն, որ ակումբը ևս անհրաժեշտ է համարում չեղարկել վերջին տուրի հանդիպումը, որը մարզական տեսանկյունից որևէ նշանակություն չունի՝ ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով, որոշում է կայացրել չեղարկել «Լոռի ՖԱ» – «Արարատ» հանդիպումը և երկու թիմերին էլ միավոր չշնորհել»,- ասված է ՀՖՖ մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ «Լոռի»-«Արարատ» հանդիպումը նախատեսված էր անցկացնել հուլիսի 14-ին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ