ՀՀ Կառավարությունը հայտնում է, որ Շենգավիթում կրկնակի կասեցման ենթարկված և խախտումներ արձանագրած տնտեսավարողները շտկել են խախտումները։
«Հայփոստի» մասնաճյուղ, նախորդիվ կրկնակի կասեցման ենթարկված առեւտրի կենտրոն, ատամնաբուժական կենտրոն, սպասարկման սրահներ և ոչ միայն։
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագիտական թիմերը կրկին ուշադրության են առել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի տնտեսավարողների աշխատանքի ընթացքում պարետի սահմանած անվտանգության կանոնների պահպանումը։
Ուժեղացված հերթական ստուգայցն է փաստում` անվտանգության նորմերի պահպանման առումով իրավիճակը շատ ավելի կառավարելի է դառնում։ Այսօր խիստ փոքրաթիվ խախտումներ են արձանագրվել։
Խախտումների նվազման դինամիկայով հանդերձ՝ ԱԱՏՄ խստացված ստուգայցերը շարունակվում են նույն գրաֆիկով՝ առանց հանգստյան օրերի։
Պարետի սահմանած անվտանգության կանոնները խստագույնս ենթակա են կատարման։ ԱԱՏՄ հերթական անգամ հիշեցում է՝ խախտումները ենթակա են վարչական պատասխանատվության»,- ասված է գրառման մեջ։
https://www.facebook.com/hlib.am/videos/277892233446413/