Արցախի առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք: 3-ը նախկինում հաստատված դեպքի ընտանիքի անդամներ են, 2-ն էլ նոր դեպքեր, որոնց շփման շրջանակը պարզելու ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում:
Նշվում է, որ միևնույն ժամանակ, գրանցվել է առողջացման 4 նոր դեպք:
Առայսօր COVID-19-ը ախտորոշվել է 153 մարդու մոտ, որից 124-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 29, ընդհանուր մեկուսացված է 79 քաղաքացի:
Կորոնավիրուսային հիվանդություն ախտորոշմամբ 2 հիվանդի առողջական վիճակը ծանր է, մեկինն էլ՝ միջին ծանրության:
Թեստավորումների նպատակով 181 նմուշառում է իրականացվել:
Մինչ այսօր իրականացվել է 3079 փորձանմուշի հետազոտություն:
https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/162887048685417?__cft__[0]=AZVWDtPiXubYYP7zLc9hb1HZuRNrZkcciD92iV8VRBtCXtdtqqQFhOVVNrxHsTqcg50iRUYhBEe-oXYoMhxjQwUy6J9CnWVb76Lnh7FzE7BgKlTBXEEkt4kt7E-0mq2VtNZgmFZKjHP2QR1vnDDncnTjt5lXXCr2NMyHzAdWkJtl_A&__tn__=%2CO%2CP-R