ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը գրառում է կատարել Facebook-ում: Խոսնակը նոր տեղեկատվություն է հայտնում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին:
«Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ժամը 00:15-ից մինչ այս պահը պահպանվում է հարաբերական անդորր։ Գիշերվա ընթացքում հրետանային միջոցներ չեն կիրառվել։
Ժամը 22:20-ից 23:00-ի սահմաններում հայկական ԶՈՒ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի երկու հարվածային ԱԹՍ, որոնց բեկորներն ընկել են միջդիրքային տարածքում»,-ասվում է ՊՆ խոսնակի գրառման մեջ։
https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3052540684782071