«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Պրեմյեր լիգայի 36-րդ տուրի խաղում Լոնդոնի «Արսենալից» 1։2 հաշվով կրած պարտության մասին:
Մարզիչն ասել է, որ 2 անգամ ունեցել են կենտրոնացվածության լուրջ կորուստ:
«Մենք հրաշալի խաղացինք, հարվածների տարբությունը 24։3 է՝ մեր օգտին, բայց այդ երկու դրվագները սպանեցին խաղը»,-ասել է մարզիչը։
Կլոպը հավելել է, որ «Արսենալը» չի ունեցել իրական պահեր, բայց հնարավոր չի հաղթել` բաց թողնելով այսպիսի գոլեր:
«Վան Դեյքը կորցրեց գնդակը, բայց ես չտեսա՝ որևէ մեկը գնար գնդակի հետևից։ Ոչ ոք չէր ցանկանում պայքարել գնդակի համար՝ անմտություն է։ Պետք է դասեր քաղել, և մենք կանենք դա։ Մենք մշտապես գերիշխում էինք, բայց «Արսենալը» օգտվեց երկու դրվագներից, որոնք նրանք չէին նախաձեռնել»,-ասել է Կլոպը:
Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։