Մինսկում հայ լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը` անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախագահ Էլմար Մամեդյարովի պաշտոնանկությանը հայտնեց, որ իր կարծիքով` անձերի փոփոխությամբ պետության քաղաքականությունը փոխվում է:
«Ցավոք սրտի առ այսօր այդ քաղաքականությունը եղել է դեստրուկտիվ, տեսնենք ինչպես կլինի սրանից հետո»,-ասաց նա:
Քոչարյանը նաև անդրադարձավ այս լարված իրավիճակին և դրա ազդեցությանը` բանակցային գործընթացի վրա: Նա նշեց, որ բնական է, որ ուժային լուծման ցանկացած փորձ խանգարում է խաղաղ բանակցային գործընթացին:
«Այս տեսանկյունից Ադրբեջաի վերջին քայլն ավելի է հեռացնում այդ հեռանկարը»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ Իլհամ Ալիեւը հայտարարել էր, թե Էլմար Մամեդյարովը փորձել է Հայաստանի հետ համագործակցել, Շավարշ Քոչարյանն արձագանքեց. Կարծում եմ՝ այստեղ խնդիրը ոչ այնքան արտաքին է, քան ներքին: Ադրբեջանում վաղուց են տեղի ունենում կադրային փոփոխություններ եւ այնպիսի տպավորություն է, որ այդ կադրային փոփոխությունները շատ հեռահար նպատակներ, ընդհուպ մինչեւ նախագահի փոփոխություն: