«Բարսելոնայի» ղեկավարությունը արտահերթ հանդիպում է ունեցել թիմի գլխավոր մարզիչ Էնրիկե Սետյենի հետ։ Հանդիպումը գլխավորել է ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն։
Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Նշվում է, որ «Օսասունայից» 2-1 հաշվով կրած պարտության պատասխանատվությունն Էտյենը վերցրել է իր վրա։ Սակայն, ըստ աղբյուրի, Սետյենի հեռացվելու հարցը մինչև այս մրցաշրջանի ավարտը չկա։
Մրցաշրջանի ավարտից հետո գալու է Չեմպիոնների Լիգայի հերթը ու Սետյենի «Բարսայում» մնալու հարցը կարող է որոշվել հենց ՉԼ-ում թիմի գրանցաց արդյունքերից։