«Լիվերպուլի» կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնը խոսել է ակումբի մասին:
Ֆուտբոլիստը հայտնել է, որ «Լիվերպուլը» հենց հիմա էլ պատրաստ է սկսել նոր մրցաշրջանը։
«Տիտղոսը գլխավերևում պահելու հաջորդ օրվանից արդեն նոր մրցաշրջանի մասին էի մտածում։ Մենք չենք փորձելու պաշտպանել տիտղոսը, փորձելու ենք հարձակվել նրա վրա։ Այդպիսին է մեր մենթալիտետը։ Խոսել եմ խաղացողների հետ, որոնք արդեն չեմպիոն դարձել են, նրանք ասում էին, որ ԱՊԼ-ում շատ դժվար է տիտղոսը պահելը։ Այնպես որ, մարտահրավերը նետված է»,-ասել է Հենդերսոնը:
Այս մասին տեղեկանում ենք The Guardian-ից։