Euronews-ի հաղորդմամբ՝ Նանտի տաճարում հրդեհի գործով կրկին բերման է ենթարկվել և կալանավորվել է ծնունդով Ռուանդայից տղամարդը։
Տղամարդը կասկածվում է տաճարի հրկիզման մեջ։ 39-ամյա տղամարդը օգնում էր եկեղեցական համայնքին որպես կամավոր։
Մեղադրյալի փաստաբանը հայտնել է, որ տղամարդը համագործակցում է հետաքննությոն հետ և տվել է խոստովանական ցուցմունք։ Նա պատմել է, թե ինչպես է այրել տաճարը։
Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին Նանտ քաղաքի Պողոս և Պետրոս սրբերի տաճարում հրդեհ էր բռնկվել։ Տուժել էր շենքի հետնամասը, ոչնչացվել է Ֆրանսիայի հնագույն երգեհոններից մեկը՝ ստեղծված XVII դարում։