ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ հուլիսի 26-ին Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը հանդիպել է Հայ Կաթողիկե եկեղեցու Ռուսաստանի փոխանորդ, արքեպիսկոպոս Պետրոս Եսայանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են վերջին օրերին Մոսկվայում և ՌԴ այլ քաղաքներում տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված հարցեր ՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման համատեքստում:
Կողմերը կարևորել են հայրենակիցների զգոնության և զսպվածության պահպանումը ՝ հնարավոր սադրիչ գործողություններին ներգրավումը թույլ չտալու նպատակով:
Ընդգծվել է նաև ընդհանուր խնդիրների կառուցողական լուծմանն ուղղված Ռուսաստանի իշխանությունների հետ համատեղ ջանքերի շարունակման կարևորությունը ։
https://www.facebook.com/armembrus/photos/a.380124472372696/1176758099375992/?type=3&theater