fbpx
Իրավական

Շենգավիթի ոստիկանները խոշոր չափերի մարիխուանա են հայտնաբերել (ՏԵՍԱՆՅՈւԹ)

ՀՀ Ոստիկանությունը հայտնում է, որ ոստիկանությունը շարունակում է թմրամոլության, հատկապես թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարը։

Հուլիսի 25-ին ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Ներքին Շենգավիթի տներից մեկում և հարակից շինություններում հայտնաբերեցին մոտ 827 գրամ մարիխուանայի նմանվող զանգված։ Հողատարածքում հայտնաբերվեց կանեփի 164 բույս։

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության։

Նախապատրաստվում են նյութեր։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ