Օգոստոսի 4-ին, ժամը 20:15-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Անհաղթ փողոցի թիվ 5 շենքի բնակարաններից մեկի բնակիչը ներսում ընկել է և ունի շտապօգնության կարիք․ օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ է բացել բնակարանի դուռը, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։
Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ փրկարարները բացել են բնակարանի դուռը և ներսում՝ խոհանոցի հատակին, անօգնական վիճակում հայտնաբերել են Գայանե Ղ․-ին (ծնված 1956 թ․)․ վերջինիս շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն: