fbpx
Հասարակություն

Դասերը վերսկսելու մի քանի մոդել է քննարկվում․ վարչապետ

Այսօր ճեպազրույցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է այն հարցին, թե ինչպես է կազմակերպվելու սեպտեմբերի 1-ը՝ արդյո՞ք նորմալ են վերսկսվելու դպրոցների դասերը։ Փաշինյանը նշել է, որ մի քանի մոդել է դիտարկվում, ու դրանք բոլորը կախված են վարակի տարածման տեմպերից։


Վարչապետի խոսքով՝ վարակի տարածման տեմպն էլ կախված է յուրաքանչյուրի կողմից հակահամաճարակային կանոնների պահպանումից։ Սրանից վարչապետը բխեցրեց, որ այդ հարցերում որոշումները կայացնում է ոչ թե կառավարությունը, այլ ամեն մարդ՝ պահպանելով կամ չպահպանելով կանոնները։

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ եթե հակահամաճարակային պայմանները պահպանվեն այնպես, որ վարակման դեպքերի թվերը նվազեն, և հնարավոր լինի անցնել ավելի մեղմ սցենարի, ապա սահմանափակումները օր առաջ կվերանան, և դրանում ամենաշահագրգռվածը կառավարությունն է։ Բայց, նրա խոսքերով, պետք է վստահ լինել, որ այդ սցենարի դեպքում վարակման դեպքերի նոր աճ չի լինի։


https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/1695146193994966/

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ