Վրաստանի կառավարության կայքը հայտնում է, որ վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 5 նոր դեպք, ևս 10 մարդ առողջացել է:
Հայտնենք, որ երկրում ընդհանուր 1283 նոր դեպք է հաստատվել, որոնցից 1068-ը առողջացել է, իսկ 17-ը` մահացել:
Վրաստանի 41 քաղաքացի բուժվում է արտերկրում:
Այս մասին տեղեկացնում է kvira.ge կայք: