«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է իր ապաքինման մասին:
Ֆուտբոլիստը շնորհակալություն է հայտնել ակումբի բժշկական անձնակազմին իրեն ոտքի կանգնեցնելու համար մինչև «Ատալանտայի» դեմ խաղը (2-1):
«Մի՛ պատմեք ինձ ցավի մասին: Մեծ շնորհակալություն բժշկական անձնակազմին նրա համար, որ կանգնեցրին ինձ ոտքի: Ոչ ոք չէր հավատում բացի մեզնից: Շնորհավորում եմ ամբողջ թիմին: Մենք այստեղ ենք հենց դրա համար: Կհանդիպենք կիսաեզրափակիչում»,-ասել է ֆուտբոլիստը: