Քաղաքականություն

Արտաքին քաղաքականության դաշտում կարող են մարտահրավերներ առաջանալ․ Ֆիդանյան

Պատմաբան Դավիթ Ֆիդանյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Բելառուսում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում մոտ ապագայում մեր արտաքին քաղաքականության դաշտում ապագայում կարող են մարտահրավերներ առաջանալ:

Հեղափոխության հաղթանակի դեպքում, որի մասին շատերն են արդեն խոսում, ակնհայտ է, որ Ռուսաստանը իր նեոկայսերապաշտական ամբիցիաներից ելնելով կարող է անել այն ինչը արեց 2014-ին Ուկրաինայի պարագայում: Մանավանդ որ աշխարհը կիսափակ է և զսպող օղակներ չկան:

Հարցեր որոնք խորհելու տեղ պետք է տան. արդյո՞ք մենք պատրաստ ենք իրադարձությունների այդպիսի զարգացմանը, և արդյո՞ք մենք քաղաքական կամք կդրսևորենք և կդիմակայենք ռուսական ճնշումներին, որպեսզի միջազգային ատյաններում, ՄԱԿ-ում մեր քվեարկություններով մաս չկազմենք այդ հավանական հանցավոր քաղաքականությանը»:

https://www.facebook.com/david.fidanyan/posts/3273342192715032?__cft__[0]=AZUfi8z9df6pkTM7CcPwV3n18109kr4dVlcS–QM2cZJhGI-iUYL5NfnOxVWeFlzgjALa-cWQ-D15kZqAAjfoCIPcGWFhom8zR_vR1UXV_jZO4yPcjZWbnzz1B5puLUrXDI&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ