fbpx
Աշխարհ

ԵՄ-ն փակ կպահի սահմանները Թուրքիայի քաղաքացիների համար

Ինչպես հայտնի է 2020 թվականի հունիսի 30-ին և հուլիսի 1-ին կայացրած որոշումներով Գերմանիան, Եվրոպական միության անդամ մյուս երկրները և Շվեյցարիան հրաժարվել են Թուրքիայի քաղաքացիներին մուտքի վիզա տրամադրել և փակել են սահմանները Թուրքիայի քաղաքացիների համար, հայտնում է Ermenihaber-ը։

Ըստ աղբյուրի՝ ավելի ուշ հայտարարվել էր, որ օգոստոսին ևս հարցը քննարկման կդրվի և համաճարակային իրավիճակով պայմանավորված հնարավոր է սահմանները բացվեն։ Սահմանների բացման նախնական ամսաթիվ էր նշվել օգոստոսի 31-ը։

Սակայն, աղբյուրի հաղորդմամբ, թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ հավանաբար սահմանները բացելու մասին որոշում չի կայացվի և օգոստոսի 31-ից հետո էլ ԵՄ երկրներն անհասանելի կլինեն Թուրքիայի քաղաքացիների համար։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ