Բրազիլացի լեգենդար հարձակվող Ռոնալդոն խոսել է «Բարսելոնայի» աստղ Լիոնել Մեսսիի մասին։
«Մեսսին այն ֆուտբոլիստն է, որի շուրջ համախմբվում է ամբողջ թիմը:
Եթե ես լինեի «Բարսելոնայի» ղեկավարության տեղում, ոչ մի դեպքում նրան թույլ չէի տա հեռանալ: Նա հիանալի ու արդյունավետ հարաբերությունն ունի ակումբի հետ:
Չեմ կարծում, թե նա կդադարի սիրել թիմը:
Իրավիճակը բարդացնում է Չեմպիոնների լիգայում կրած 2-8 հաշվով պարտությունը: Փնտրում են մեղավորների պարտության համար:
Մեսսին թիմակիցների աջակցության կարիքն ունի այնպես, ինչպես նրանք Մեսսիինը: «Բարսելոնան» այլ կերպ պետք է մտածի հաջորդ մրցաշրջաններում: Եթե նրա գլխավոր խաղացողը հեռանա, դա խնդիրները չի լուծի»,- Ռոնալդոյի խոսքերը փոխանցում է Marca-ն: