fbpx
Արցախ

Արցախում կորոնավիրուսի 1 նոր դեպք է հաստատվել

Արցախի առողջապահության նախարարությունից տեղեկանում ենք, որ Արցախում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) 1 նոր դեպք է հաստատվել: Վարակակիրը Ստեփանակերտ քաղաքի բնակիչ է, նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր և գտնվում էր մեկուսացման մեջ։


Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 271 մարդու մոտ, որից 249-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 20, ընդհանուր մեկուսացված է 39 քաղաքացի:

Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 1-ինը՝ միջին ծանրության:

Թեստավորումների նպատակով 140 նմուշառում է իրականացվել:

Մինչ այսօր կատարվել է 9128 փորձանմուշի հետազոտություն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ