fbpx
Զինված Ուժեր

«Ալաբինոյում» մեկնարկել է «Կարգապահության պահապան» մրցույթը

Ռուսաստանի Դաշնության մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում մեկնարկել է «Կարգապահության պահապան» մրցույթը, հայտնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ մրցույթին մասնակցում են ռազմական ոստիկանության թիմեր Ռուսաստանից, Իրանից և Հայաստանից:

Բացման հանդիսավոր արարողությունից հետո ազդարարվել է մրցույթի մեկնարկը:

Ըստ աղբյուրի՝ հրաձգության փուլում ռազմական ոստիկանության թիմը բարեհաջող ելույթ է ունեցել, ճշգրիտ խոցել թիրախները:

Հրաձգության փուլում փայլուն են հանդես եկել նաև «Դաշտային խոհանոց» մրցույթի հայ մասնակիցները:

Հայ խոհարարները հասցրել են ի ցույց դնել իրենց ունակությունները` արժանանալով բարձր գնահատականի:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ