fbpx
Աշխարհ

ԱՀԿ-ի հանդեպ իմ վստահությունը մոտ է զրոյին. Պոմպեո

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն խոսել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից կորոնավիրուսի դեմ ռուսական և չինական պատվաստանյութերի գնահատման մասին:

Պոմպեոն հայտնել է, որ ամբողջ աշխարհը պետք է մանրամասն ուսումնասիրի և համոզվի:

ԱՀԿ-ի հանդեպ իմ վստահության մակարդակը մոտ է զրոյին` գիտականորեն հիմնավորված, ոչ թե քաղաքական տեսակետից գործելու նրա ունակության իմաստով: Եվ մենք տեսանք, թե ինչպես են ռուսներն ու չինացիները շտապում այդ պատվաստանյութերը շուկա հանել՝ փորձելով հասնել ոչ թե բժշկական կամ համաճարակաբանական, այլ քաղաքական-դիվանագիտական առաջխաղացման: Դա չի բխում աշխարհի շահերից: Եթե շուկա հանենք պատվաստանյութ, որը չի աշխատում, դա կարող է հանգեցնել հետագա ոչնչացման, մարդկային կյանքերի հետագա կորուստների: Եվ մենք տեսանք, թե ինչպես է Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը կոծկել վիրուսը, որը եկել է իրենց երկրից: Հուսով եմ, որ նրանք չեն նախաձեռնի այնպիսի գործողություններ, որոնք ավելի շատ վտանգի կենթարկեն աշխարհը»,- ասել է Պոմպեոն:

Այս մասին տեեկանում ենք -ից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ