Հայաստանի Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Անդորրայի Իշխանապետության վարչապետ Չավիեր Էսպոտ Սամորային՝ ազգային տոնի առիթով, հայտնում են ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։
Ուղերձում նշված է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Անդորրայի ժողովրդին Անդորրայի Իշխանապետության ազգային տոնի՝ կույս Մերիչելի օրվա կապակցությամբ:
Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ աշխատանքային բեղուն գործունեություն և նորանոր հաջողություններ, իսկ Անդորրայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»: