fbpx
Աշխարհ

Թուրքիայում 1 օրում հաստատվել է կորոնավիրուսի 1․648 նոր դեպք

Ermenihaber-ի հաղորդմամբ՝ Թուրքիայում 1 օրում անցկացված 109.985 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 1․648 նոր դեպք։

Ապաքինվել է 1.143 հիվանդ։  Սեպտեմբերի 17-ին նոր տիպի կորոնավիրուսից մահացել է 66 մարդ։

Մինչ օրս երկրում համավարակից ապաքինվել է 263.745 մարդ, իսկ 1.372 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Մինչև այժմ Թուրքիայում արձանագրվել է վարակման 298.039 և մահվան 7․315 դեպք։ Թեստավորումների թիվը հասել է 8 մլն 965.165-ի։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ