fbpx
Առողջապահություն

Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 10 նոր դեպք, ապաքինվել են ևս 8-ը

Արցախի առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 10 նոր դեպք:

Վարակակիրներից 9-ը Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ են, ովքեր նախկինում հաստատված տարբեր օջախների կոնտակտավորներ են: Մեկ դեպք էլ հաստատվել է բուժհաստատություն դիմելու ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում: Վարակակիրը Ասկերանի շրջանի Դաշուշենի համայնքի բնակիչ է:

Հիվանդների շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են անհրաժեշտ աշխատանքներ:

Առողջացել է 8 քաղաքացի:

Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 404 մարդու մոտ, որից 337-ը հաղթահարել է հիվանդությունը:

Փաստացի բուժում է ստանում 65, ընդհանուր մեկուսացված է 86 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով 181 նմուշառում է իրականացվել:

Մինչ այսօր կատարվել է 14 043 փորձանմուշի հետազոտություն:

https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/185738463066942?__cft__[0]=AZVK6aXHfls58PaMjTXg5d7jUvX5ZvmESQ5XlEtjywPNOu9a7hDw8ZEAodn30ifAsXeUCnZgMjWXe9SMWLKvlAnPXKvds1HBTwluQ-IA7zglSQ0fZBhbpDdpKOJBgjOjsPWUKUImaCDHGuRHdXBAft7kuEC-UNfR5yapK2njFPtG4UODKNHpwMkE4e_YFt8cvV4&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ