fbpx
Քաղաքականություն

Ամերիկյան պետությունների կազմակերպությունը դատապարտում է իրավիճակի սրումը Լեռնային Ղարաբաղում

Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոն դատապարտել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական ագրեսիան, որը լիովին անտեսում է հակամարտությունների խաղաղ կարգավորման հասնելու ՄԱԿ-ի կոչերը։

Գլխավոր քարտուղարը բանակցային գործընթացի կոչ է արել։

«Մենք Ադրբեջանին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, հատկապես այն գործողությունները, որոնք ուղղված են խաղաղ բնակչության դեմ: Կազմակերպության գլխավոր քարտուղարությունը կրկին հայտարարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո բանակցային գործընթացը փրկելու և վերսկսելու անհրաժեշտության մասին, ինչպես նաև ընդգծում, որ այդ հակամարտությունը կարող է լուծվել միայն բանակցությունների միջոցով՝ հիմնված միջազգային իրավունքի և 1975 թ. Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված սկզբունքների վրա», – ասել է գլխավոր քարտուղարը:

«Մենք մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին», – հավելել է Ալմագրոն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ