Ռազմական գործողությունների օդային ղեկավարումն Ադրբեջանը հանձնել է Թուրքիայի զինված ուժերին: Այս մասին երեկոյան տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտնել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ հարվածների ընթացքում տուժել են խաղաղ բնակիչներ:
Համառ մարտերի ընթացքում, Հովհաննիսյանի տեղեկացմամբ, մեր զորքերը հերոսաբար հետ են մղել հակառակորդի փոփոխված մարտավարությամբ հարձակողական գործողությունները: