fbpx
Աշխարհ

Գազայում և Լիբանանում Իսրայելի գործողություններն անբարոյական և անհամաչափ են. Հռոմի պապ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կիրակի հայտարարել է, որ Իսրայելի հարձակումները Գազայում և Լիբանանում «անբարոյական» են և «անհամաչափ»՝ հավելելով, որ Թել Ավիվի «ռազմական գերիշխանությունը» «դուրս է եկել պատերազմի կանոնների շրջանակից», հաղորդում է Associated Press-ը:

Բելգիայից Իտալիա ճանապարհին Հռոմի պապին հարցրել են Լիբանանի «Հեզբոլլահ» շարժման հիմնադիրներից մեկի՝ Սեյյեդ Հասան Նասրալլայի նպատակաուղղված սպանության մասին։

Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ «պաշտպանությունը միշտ պետք է համաչափ լինի հարձակմանը»:

«Երբ ինչ-որ անհամաչափ բան է տեղի ունենում, գերիշխող միտում է առաջանում, որը դուրս է բարոյականության սահմաններից,- ասել է նա:- Երկիրը, որն անում է այս բաները, և ես խոսում եմ ցանկացած երկրի մասին, դրանք գերազանցապես անբարոյական արարքներ են»:

Ըստ Հռոմի պապի, թեև պատերազմն ինքնին անբարոյական է, կան կանոններ, որոնք «մատնանշում են ինչ-որ բարոյականություն»:

«Բայց երբ դա չի արվում… տեսնում եք, թե դա որքան արատավոր է»,- ասել է նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ