BBC-ն հարցազրույց է հրապարակել սիրիացու հետ, ով պատմել է, որ իրեն հավաքագրել է թուրքամետ «Սիրիական ազգային բանակի» հրամանատարներից մեկը, և այժմ ինքը գտնվում է Ադրբեջանում:
Նա հայտնել է, որ իրեն առաջարկել են պաշտպանել ռազմական օբյեկտները, այլ ոչ թե մասնակցել ռազմական գործողություններին:
Աշխատավարձը ամսական 2 հազար դոլար է: Նրանք Ադրբեջան են մտել Թուրքիայի տարածքով:
Սիրիացին պատմել է, որ, չնայած հավաստիացումներին, ինքը և այլ վարձկաններ մասնակցում են Ղարաբաղում հայկական ուժերի դեմ մարտերին: Նա ասել է որ տեսել է 10 զոհված սիրիացիների մարմիններ: