fbpx
Հասարակություն

Հայերի դեմ կռվող սիրիացի վարձկաններին 1000 դոլար են վճարել․ L’Express

Կարնեգի կենտրոնի ավագ գիտաշխատող, տարածաշրջանային փորձագետ Թոմաս դե Վաալը տագնապալի է համարել Ղարաբաղում սիրիացի վարձկանների մասին չհաստատված հաղորդագրությունները:

BBC-ի ռուսական ծառայությունը հայտնում է, որ Թոմաս դե Վաալը Twitter-ի իր էջում ուշադրություն է հրավիրել L’Express տեղեկատվական-քաղաքական ամսագրում ֆրանսիացի լրագրող Գիյոմ Պերյեի հրապարակման վրա, որը, ըստ նրա, այս թեմայի վերաբերյալ ամենաարժանահավատ նյութն է։

Հոդվածին հասանելիությունը վճարովի է, բայց Պերյեն Twitter-ում դրա էությունը հետեւյալ կերպ է ձևակերպել․

«Կարճ ասած՝ մենք շփվեցինք [Սիրիայում] զինվորների և հրամանատարների հետ: Սիրիայի հյուսիսում շուրջ 1000 մարտիկներ են հավաքագրվել «Համզա» և «Սուլթան Մուրադ» խմբավորումներից, ինչպես նաև՝ փախստականների ճամբարներից: Սեպտեմբերի 18-ից նրանց ուղարկել են ինքնաթիռներով: Վճարել են 8000-ական թուրքական լիրա (1000 ԱՄՆ դոլար): Նրանցից առնվազն երկուսը սպանվել են կիրակի օրը»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ