Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը նշել է, որ բաց և փակ աղբյուրներից արդեն մենք տեղեկություններ ունենք, որ հայազգի զինծառայողների որոշ դիակներ գտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո և, հաշվի առնելով 2016 թվականին Ապրիլյան պատերազմի ժամանակ արձանագրված վայրագությունները հենց զինծառայողների հանդեպ՝ գլխատումները, խոշտանգումները, այդ բոլոր դեպքերն արձանագրվել են, նշեմ, որ դեպքերի 90 տոկոսում արձանագրվել են իարավախախտումներ։
Արտակ Բեգլարյանը հիշեցրել է այն իրաղություն մասին, որը նկատվել է Ադրբեջանում: Հայ զինծառայողների նկատմամաբ վայրագություններ կատարածները պարգևատրվել են, այդ թվում՝ նախագահի՝ Ալիևի կողմից:
«Այդ կոնեքստում մեր զինծառայողների մարմիններն այսօր շատ լուրջ վտանգի տակ են, և հավանականությունը բարձր է, որ նրանք ու նրանց մարմինները կարող են լրացուցիչ վայրագությունների ու իրավախախտումների ենթարկվեն», – ասել է Բեգլարյանը՝ նշելով, որ միջազգային հանրությունը մեծ անելիք ունի այս ուղղությամբ, նմանատիպ վայրագությունները կանխելու հարցում: