Ruptly լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Ռուսաստանը տվյալներ ունի, որ Սիրիայից գրոհայիններ են տեղափոխվել Ադրբեջան։
Այն հարցին, թե որտեղից են ստացվել նման տվյալները, Զախարովան պատասխանել է, որ դա տեղեկություն է, որին տիրապետում է Մոսկվան։ Պաշտոնյանի խոսքերով՝ այդպիսի տեղեկություններ են եղել նաև ԶԼՄ-ներում, սակայն նման մեկնաբանություն անելու համար Մոսկվան, անշուշտ, օգտվում է սեփական տեղեկություններից և փաստերից։
Մարիա Զախարովան նախազգուշացրել է, որ Լեռնային Ղարաբաղի հետ կապված երրորդ կողմերի ագրեսիվ գործողությունները և հայտարարությունները կարող են սրել լարվածությունը տարածաշրջանում։