UEFA-ի գործադիր կոմիտեն որոշում է ընդունել, որով թույալտրել է կորոնավիրուսի համաճարակի պայմաններում ազգային առաջնությունների խաղերի ժամանակ հանդիսականների մուտքը ստադիոն։
Այս մասին հայտնում է կազմակերպության լրատվական ծառայությանը։
Նշվում է, սակայն, որ հանդիսականներ կարող են մուտք գործել նստատեղերի միայն 30 տոկոսի չափով։
Ըստ աղբյուրի՝ հանդիսականները ստադիոն մտնելուց առաջ կջերմաչափվեն, իսկ ստադիոնում արդեն պարտավոր կլինեն պահպանել սոցիալական հեռավորություն։