ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը գրառում է կատարել Facebook-ում: Նա հորդում է չնկարել և չհրապարակել հակառակորդի հրետակոծության հետևանքով ընկած արկերի տեղանքի մասին լուսանկարները և տեսանյութերը:
«Հարգելի հայրենակիցներ,
Հորդորում ենք կտրականապես զերծ մնալ հակառակորդի հրետակոծության հետևանքով ընկած արկերի տեղանքի մասին լուսանկարներ և տեսանյութեր համացանցում տեղադրելուց:
Դրանով դուք ուղղորդում եք հակառակորդի կրակը՝ այդ կերպ վտանգելով ձեր և ձեր հարազատների անվտանգությունը»,-ասվում է գրառման մեջ:
https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3292702410765896