fbpx
Զինված Ուժեր

Մատաղիսն ու Ջաբրայիլը գրավելու մասին ադրբեջանական լուրերն ապատեղեկատվություն են

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր իր ամփոփիչ ասուլիսի ժամանակ անդրադարձել է Ադրբեջանի կողմից այս կամ այն հայկական բնակավայրի գրավման մասին լուրերին.

«Երեկ տեսանք, թե ինչպես էին իրենք իրենց շնորհավորում Մատաղիսի գրավման կապակցությամբ, բայց այսօր ՊՆ-ը հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է, որ փախչում են Մատաղիսից»,- ասել է Հովհանիսյանը՝ հավելելով, որ պատմությունը նույնն է նաև Ջաբրայիլի պարագայում:

Հիշեցնենք` այսօր էլ ադրբեջանական կողմը լուրեր էր տարածում, թե գրավել է Ջաբրայիլը: Հովհաննիսյանն այդ լուրերը ևս ապատեղեկատվություն է անվանել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ