Եվրախորհրդարանականը հորդորել է պատժամիջոցներ կիրառել Ալիևի դեմ

Հրապարակող՝

120920773_3725490787474736_8539218386435357041_n

Ամենադիտվածներ

Եվրախորհրդարանի պատգամավոր Չարլի Վեյմերսը կոչ է արել Եվրոպային պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դեմ եւ բացառել Թուրքիային ԵԱՀԿ Մինսկի խմբից` դրա կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի կապակցությամբ:

Նա հայտարարել է, որ սա Ադրբեջանի բռնապետ Ալիևի ագրեսիվ պատտերազմ է` Էրդողանի աջակցությամբ:

«Պատժամիջոցներ սահմանեք ագրեսոր Ալիևի դեմ: Բացառեք Թուրքիային ԵԱՀԿ Մինսկի խմբից: Քաջկենություն ունեցեք չնույնացնել Արցախի տառապյալ ժողովրդին ռազմաշունչ Ալիևի հետ»,- ասել է քաղաքական գործիչը` մեջբերելով Անդրեյ Սախարովին. «Ադրբեջանի համար սա հավակնություն է, Ղարաբաղի հայերի համար` կենացմահու հարց»:

Ամենաթարմ