fbpx
Զինված Ուժեր

Այս պահին համառ մարտեր են ընթանում հատկապես հարավային ուղղությամբ․ Արծրուն Հովհաննիսյան

Քիչ առաջ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ասուլիսի ընթացքում հայտնեց, որ այսօր առավոտվանից Ադրբեջանի զինված ուժերը նորից վերսկսել են հարձակողական գործողություններն ինչպես հյուսիսում, այնպես էլ հարավային ուղղությամբ։

«Հարավային ուղղությամբ ավելի մեծ ուժերով և ավելի սաստիկ հարձակում են նախաձեռնել։ Հայկական Զինված ուժերը պատասխան կրակով ոչնչացրել են զգալի թվով կենդանի ուժ, զրահատեխնիկա և այլ միջոցներ՝ հակառակորդի հետ շպրտելով ելման բնագծերը։ Նման մանր փորձեր կատարվել են նաև այլ ուղղություններում։ Այս պահին համառ մարտեր են ընթանում հատկապես հարավային ուղղությամբ»,- ասաց Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ այսօր և անցնող ողջ գիշերը, որին ականատես է եղել նաև ինքը, ադրբեջանական զինված ուժերը հրթիռակոծել են Արցախի տարբեր բնակավայրերը, մասնավորապես, Ստեփանակերտը, Շուշին և այլ քաղաքներ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ