fbpx
Արցախ

Շուշին, Ստեփանակերտը, Հադրութը, Մարտունին հարվածների են ենթարկվում հիմնականում հրթիռային 4 միջոցներից

Ադրբեջանական զինված ուժերի հուսահատության քայլերը առաջին իսկ օրվանից եղել են ռազմաճակատի անհաջողությունների ֆոնին: Այս մասին տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում հայտնել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ նկատի ունենալով թշնամու կողմից Արցախի քաղաքացիական օբյեկտները, ենթակառուցվածքները, սրբավայրերը, բնակիչներին թիրախավորելու քայլերը:

«Մյուս կողմից՝ դարեր շարունակ տեսել ենք, համոզվել, որ միշտ մեր սրբավայրերը թիրախավորվել են՝ անկախ նրանից, թե դրանք որտեղ են գտնվում և ինչ մեթոդով են թիրախավորվում, լինի հրետանային հարված, պայթեցում, թե ուղղակի մուրճով ջարդել»,-ասաց Հովհաննիսյանը:

Այն հարցին, թե արդյոք կան տվյալներ, թե ինչ հրթիռով են հարվածել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն, Հովհաննիսյանը պատասխանեց.

«Այս պահին ինֆորմացիա չունեմ կոնկրետ օդային հարձակման նման միջոցի վերաբերյալ, դա լրացուցիչ հետաքննություն է պահանջում: Բայց հիմնականում Շուշին, Ստեփանակերտը, Հադրութը, Մարտունին հարվածների են ենթարկվում հրթիռային տարբեր միջոցներից: Դրանք հիմնականում չորս միջոցներ են՝ «Սմերչ», «Կասիռկա», «Պոլոնեզ», «Լառ-160»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ