Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը CNN-ին տված հարցազրույցում խոստովանել է Ադրբեջանում թուրքական F-16 կործանիչների առկայությունը: Նա հայտարարել է, որ դրանք ժամանել են Ադրբեջան համատեղ զորավարժությունների համար:
«Անցած տարի մենք զորավարժություններ ենք անցկացրել Թուրքիայի հետ, որոնց շրջանակներում կործանիչները ժամանել են Ադրբեջան: Այս տարի պանդեմիայի պատճառով ընդամենը 2 զորավարժություն ենք անցկացրել»,-ասել է նա:
Վերջին զորավարժություններն անցկացվել են Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայից առաջ, սակայն Ալիևը հավաստիացրել է, որ դրանք մարտական ոչ մի գործողության չի մասնակցել: