fbpx
Հասարակություն

Միջազգային Կարմիր խաչը հույս է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը կպահպանվի

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հույս է հայտնել, որ Ղարաբաղյան կոնֆլիկտի կողմերը կպահպանեն հրադադարի ռեժիմը: Այս մասին այսօր Ժնևում հայտարարել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի եվրասիական տարածաշրջանային տնօրեն Մարտին Շուպպը:

«Մենք հույս ունենք, որ հումանիտար նպատակներով կրակի դադարեցման պայմանավորվածությունը կպահպանվի և էական ազդեցություն կունենա նրանց համար, ովքեր տուժել են»,- ասել է նա:

Շուպպը հավելել է, որ Կամիր խաչի միջազգային կոմիտեն պատրաստ է համագործակցել դիերի և ռազմագերիների փոխանակման հարցում, բայց կողմերը պետք է այս գործընթացի անցկացման ձևաչափի շուրջ համաձայնության գան:

Նրա խոսքերով՝ կողմերը օպերատիվ և լոգիստիկ հարցերում պետք է համաձայնության գան, և այդ համաձայնությունները պետք է կյանքի կոչվեն:

«Բացի դրանից՝ մեր խմբերի անվտանգությունը պետք է երաշխավորվի, որպեսզի այդ գործընթացը տեղի ունենա»,- նշել է Շուպպը:

Շուպպը հայտնել է, որ առաջիկա ամիսներին տարածաշրջանում իրենց օգնության կարիքը կզգան տասնյակ հազարավոր մարդիկ։ Այդ նպատակով Միջազգային Կարմիր խաչը լրացուցիչ 9.2 մլն շվեյցարական ֆրանկ հատկացնելու հայտ է ներկայացրել:

«Մենք արդեն սկսել ենք ընդունել հանգանակություններ տարբեր երկրներից և մենք շնորհակալ ենք այդպիսի աջակցության համար»,- իր խոսքն ավարտել է Շուպպը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ