Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։
«Ադրբեջանցիները հերթական կեղծ տեղեկատվությունն են տարածել, թե իբր Արցախի նախագահի գլխավոր խորհրդական, հատուկ հանձնարարություններով դեսպան Ռուդիկ Հյուսնունցը զոհվել է։
Փառք Աստծո, նա ողջ և առողջ է, և շարունակում է լիարժեք կատարել իր աշխատանքային պարտականությունները: Իսկ իր մահվան մասին ազինֆոյի տարածած ապատեղեկատվությանը արձագանքել է՝ #ՀԱՂԹԵԼՈՒ_ԵՆՔ»,- ասված է գրառման մեջ։
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=111913977357164&id=102006298347932