Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը զրուցել է Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ։
Դրա ընթացքում Բորելը կարևորել է Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության պաշտպանությունը։
Այս մասին հայտնում է TASS-ը։
Նշվում է, որ զրույցի ընթացքում Բորելը ընդգծել է խաղաղության հաստատման կարևորությունը։ Նա կարևորել է նաև միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքների պահպանումը։