Իսպանիայում ՀՀ դեսպանության Facebook-ի պաշտոնական էջում գրված է․
«Իսպանիայի Կոնգրեսն ընդունեց Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնություն ուղարկելու և Ադրբեջանին զենքի վաճառքը դադարեցնելու՝ պատգամավոր Ջոն Ինյարիտուի առաջարկ-միջնորդությունը»։
Հիշեցնենք, որ Ինյարիտուն պատերազմական գործողությունների ընթացքում այց էր կատարել Արցախ։ Որից հետո էլ նա ներկայացրել էր իր միջնորդությունը Կոնգրես։ Պատգամավորի խոսքով՝ աշխարհի չի կարող այլ կողմ նայել։
https://www.facebook.com/EmbajadadeArmenia/posts/1631886010343928