fbpx
Խորհրդարան

ԼՀԿ-ն խորհրդարանական լսումներ է նախաձեռնել՝ երկրում իրավիճակի թեմայով

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Տեղեկացնում ենք, որ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է խորհրդարանական լսումներ՝ քննարկելու համար երկրում ստեղծված իրավիճակից ելքերը և ներկայացնելու համար անհրաժեշտ գործողությունների ճանապարհային քարտեզը։

Լսումներն անցկացվելու են 2020 թվականի դեկտեմբերի 07-ին, առավոտյան 11։00, Ազգային ժողովի լիագումար նիստերի դահլիճում՝ հետևյալ ընթացակարգով և օրակարգով՝

– Հիմնական զեկույց՝ մինչև 15 րոպե.
– Հարցեր հիմնական զեկուցողին՝ յուրաքանչյուրը մինչև 1 րոպե.
– Պատասխաններ՝ յուրաքանչյուրը մինչև 2 րոպե.
– ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների ելույթներ՝ յուրաքանչյուրը մինչև 5 րոպե.
– Լսումներին գրանցված անձանց ելույթներ՝ յուրաքանչյուրը մինչև 3 րոպե.
– Հիմնական զեկուցողի եզրափակիչ ելույթ՝ մինչև 15 րոպե:

Լսումներին մասնակցելու և ելույթներ ունենալու համար անհրաժեշտ է մինչև դեկտեմբերի 05-ը ներառյալ գրանցվել [email protected] էլ․ հասցեին նամակ գրելով կամ զանգահարելով 011 513 423 հեռախոսահամարով՝ հատուկ նշելով նաև ելույթ ունենալու ցանկության մասին»։

https://www.facebook.com/marukyan.edmon/posts/4727696203968736?__cft__%5B0%5D=AZWdNGO-mZM6K0as9R7z0E-g8RZgxe6ru1NpUv-EsPMEJqHz3v1LYmk7amWkwAJ4gbusRqf-S537X7FyNIdC8JJwsORtExepaaap7C5Qa_W7FWZOSqjWYvySJ5XYaIQbrub86fZsy-wpKDmbzEnPRHJW&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ