O Jogo-ի հաղորդմամբ՝ ռուսական «Զենիթը» մտադիր է ձեռք բերել «Պորտիմոնենսեի» պաշտպան Վիլիան Ռոշային։
Հայտնի է, որ ձմռանը սկսվելու են թիմերի միջև բանակցությունները։ ՌՊԼ-ի գործող չեմպիոնը պատրաստ է Ռոշայի դիմաց 20 միլիոն եվրո վճարել:
Վիլիանի պայմանագիրը պորտուգալական ակումբի հետ ավարտվում է 2023 թվականին:
Ընթացիկ մրցաշրջանում Ռոշան անցկացրել է 4 հանդիպում: