fbpx
Հասարակություն

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության՝ 2020-2025թթ. ռազմավարությունն արդեն հասանելի է կայքում

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության՝ Երկրի զարգացման համագործակցության 2020-2025թթ. ռազմավարությունն (ԵԶՀՌ) արդեն հասանելի է կայքում։

Այս նոր ռազմավարությամբ նախանշվում են ԱՄՆ ՄԶԳ առաջնահերթությունները և մոտեցումները Հայաստանում առաջիկա 5 տարիներին։ Դրանք կլինեն ճկուն, ինչի շնորհիվ ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանը կկարողանա ադապտացվել և արձագանքել վերջին հակամարտության և շարունակվող COVID-19 համավարակի հետևանքով առաջացած հրատապ մարդասիրական կարիքներին։
Որպես զարգացման ճանապարհի ամուր և հուսալի գործընկեր՝ ԱՄՆ ՄԶԳ-ն այս ռազմավարության միջոցով վերահաստատում է իր նվիրվածությունը Հայաստանին և հայ ժողովրդին։

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը սատարում է Հայաստանի ձգտումն՝ ունենալու ժողովրդավարական կայունություն, տնտեսական բարգավաճում և ներգրավված քաղաքացիական հասարակություն՝ որպես խաղաղ և ինքնիշխան պետության հիմնաքարեր:
Առաջիկա 5 տարիների համար ԱՄՆ ՄԶԳ-ի նպատակը Հայաստանի կարողությունների ձևավորումն է և ինքնապահովմանն ուղղված պարտավորությունների հետագա զարգացումը, որպեսզի երկիրը կարողանա օգտվել ավելի ներառական, ժողովրդավարական և տնտեսապես դիմացկուն գործընկեր դառնալու ռազմավարական հնարավորությունից:

Մանրամասները՝ https://www.usaid.gov/hy/armenia/cdcs:

https://www.facebook.com/USAIDArmenia/posts/3837245116296762

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ